2016-ի ապրիլին Թուրքիա այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը կրճատվել է   28 տոկոսով (մինչեւ 1,75 մլն մարդ) անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է  Lenta-ն` վկայակոչելով Reuters-ին:

Թուրքիայում ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն ապրիլին, անցյալ տարվա նույն ամսի համեմատ նվազել է 79,28 տոկոսով: Միաժամանակ մինչեւ 2015 թվականը Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքն ամենաբազմամարդն է եղել Գերմանիայից հետո: 

Զբոսաշրջության նախարարության տվյալներով, դա զբոսաշրջային հոսքի ամենամեծ անկումն էր վերջին 17 տարվա ընթացքում` 1999-ից ի վեր, երբ հայտարարվեց քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանի ձերբակալության մասին:  Դա հուզումներ առաջացրեց նրա կողմնակիցների շրջանում, եւ եվրոպացի զբոսաշրջիկներին խորհուրդ տվեցին խուսափել Թուրքիա այցելելուց: