Նյու Յորքի բնակչին 6 տարի ժամկետով ազատազրկման են դատապարտել՝ ավելի քան 50 անգամ 911 արտակարգ իրավիճակների ծառայություն կեղծ զանգեր կատարելու համար:
Ըստ Associated Press-ի, Ռոնալդ Դե Շինդլսը 2014 թվականի հունվարից մինչեւ փետրվար տեղեկություններ է հաղորդել իբր ոստիկանների մասնակցությամբ հրաձգությունների, ինչպես նաեւ օգնության կարիք ունեցող մարդկանց մասին:
Ըստ Gazeta-ի, նրան մեղադրել են կեղծ տեղեկատվության տրամադրման համար՝ միջադեպերի մասին, որոնց արդյունքում կարող էին մարդիկ տուժել:





























