եքսիկացի թմրաբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանի դաշտապաշտպանները դատական հայց են ներկայացրել երկրի արտգործնախարարության դեմ՝բողոքարկելով հանցագործին ԱՄՆ –ին արտահանձնելու վերաբերյալ որոշումը, հայտնում է Reuters–ը:

El Universal թերթի տեղեկություններով, դատավորը հայտարարել է, որ ժամանակավորապես՝ 48 ժամով դադարեցնում է գործը, մինչև ԱԳՆ–ն  կտրամադրի որոշման հիմնավորումը:

Ավելի վաղ հայտնել էին, որ Մեքսիկայի ԱԳՆ-ն հաստատել է թմրաբարոն Կարճլիկի արտահանձնումը ԱՄՆ-ին:

Գերատեսչությունից պարզաբանել են, որ երաշխիքներ են ստացել, որ մեքսիկական բանտից հերթական փախուստից հետո ձերբակալված թմրաբարոնի  նկատմամբ որպես պատժամիջոց մահապատիժ չի կիրառվի: