Իտալիայի ռազմածովային ուժերը ջրից 45 միգրանտի մարմին են դուրս բերել, որոնք եղել են նախօրեին խորտակված նավի վրա: Եվս 135 մարդու հաջողվել է փրկել, հաղորդում են այդ երկրի իշխանությունները:

Մնացածի որոնողական աշխատանքները շարունակվում են: Ենթադրաբար, նավում եղել է մոտ 350 մարդ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Իտալիայի առափնյա ծառայության տվյալներով, շաբաթվա սկզբից Միջերկրական ծովում փրկվել են մոտ 14 հազար միգրանտներ, որոնք փորձել են Լիբիայից հասնել Իտալիա:

Նշենք, որ 2016-ի սկզբից Միջերկրական ծովով եվրոպական երկրներ են հասել մոտ 190 հազար միգրանտ ու փախստական: