Մեկ մարդ զոհվել է Arsenal ընկերության գործարանում պայթյունից, որը Բուլղարիայում զենքի խոշորագույն արտադրողն է, հայտնում է Ռոյթրզ գործակալությունը` վկայակոչելով երկրի ՆԳՆ-ի հայտարարությունը: 

Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան` Միգլիժ քաղաքի ռազմական գործարանում, որը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից   250 կմ դեպի արեւելք է ընկած: 

Նախարարության ներկայացուցչուհու խոսքով, միջադեպի հետեւանքով  52-ամյա տղամարդ է զոհվել: «Այլ տուժածներ չկան», — հայտնել է նա:

Տեղի իշխանությունները պատահածի վերաբերյալ հետաքննություն են սկսել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: