Կիեւում անհայտ անձինք հարձակում են գործել ամուսնական զույգի վրա, ինչի հետեւանքով տղամարդը մահացու հրազենային վնասվածքներ է ստացել, հայտնում է  «112 Ուկրաինան»` վկայակոչելով Ուկրաինայի մայրաքաղաքի ազգային ոստիկանության մամուլի ծառայությանը:  

Ականատեսների տվյալներով, հարձակումը տեղի է ունեցել մայիսի  27-ին, ժամը  21.50-ին Կիեւի Սոլոմենյան շրջանի Իվան Լեպսի փողոցում:  

Ոստիկանության նախնական տեղեկությունների համաձայն, ամուսինները մեքենան թողել են կայանատեղիում, իսկ երբ տուն էին գնում, նրանց մոտ են վազել երկու անհայտ անձինք: «Նրանցից մեկը չորս անգամ կրակել է տղամարդու գխին, մյուսն այդ ընթացքում մարմնական վնասվածքներ էր հասցնում», - հայտնել են իրավապահները: 

38-ամյա տուժածին, որը եղել է անգիտակից վիճակում եւ վնասվածքներ ստացած նրա 37-ամյա կնոջը հասցրել են հիվանդանոց, բայց տղամարդը ստացած վնասվածքներից մահացել է: 

Դեպքի վայրից 9 մմ տրամաչափի չորս պարկուճ է վերցվել դրանք ուղարկվել են փորձագիտական հետազոտման: Համարվում է, որ չարամիտը կրակել է տրավմատիկ ատրճանակից, իսկ հանցագործները միասին փախել են մեքենայով: