BMW ավտոմոբիլային կոնցեռն ամբողջ աշխարհից հետ է կանչում 350 հազար ավտոմեքենա` արգելակների անսարքության պատճառով: Հետկանչը վերաբերում է 5,6 եւ 7 սերիաներին, որոնք ունեն V8 եւ V12 մոդելի շարժիչներ, ինչպես նաեւ Rolls-Royce Phantom մոդելին: Դրանց մեծ մասը վաճառվել է ԶԱԶՄՆ-ում, հաղորդում է «Կոմերսանտը»:
Միաժամանակ կոնցեռնում հստակեցրել են, որ անսարքության հայտնաբերումը ոչ մի կերպ չի ազդում մեքենայի կառավարման անվտանգությանը: Հետկանչի մասին տեղեկության ֆոնին, BMW բաժնետոմսերի գինը նվազել է 1,8 տոկոսով: ԱՄՆ ճանապարհային անվտանգության ազգային ծառայությունը նույնպես հայտարարել է, որ հետաքննում է նույն կոնցեռնի եւս մեկ մեքենայի BMW – Mini մոդելի կառավարման հետ կապված խնդիրները:





























