Գերմանական Մագդեբուրգում Ձախերի կուսակցության համագումարի ընթացքում ներկաներից մեկը տորթ է նետել բունդեսթագում խմբակցության առաջնորդ Սառա Վագենկնեխտի դեմքին, որը չի աջակցում ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքականությանը միգրանտների նկատմամբ, գրում է   Deutsche Welle-ն: 

Ճշտվում է, որ տորթով ակցիան պատկանում է այսպես կոչված  ««Տորթեր ժողովրդի համար» հակաֆաշիստական նախաձեռնությանը»:

Դեպքից հետո ձախ խմբակցության ներկայացուցիչներից մեկը` Բերնդ Ռիկսինգերը, հայտնել է, որ համագումարին նման գործողություններն անթույլատրել են  «եւ մանավանդ` կնոջ նկատմամբ»: