Բրիտանացի էքսպրեսիոնիստ գեղանկարիչ Ֆրենսիս Բեկոնի՝ 27.8 մլն դոլար արժողությամբ նկարները գողանալու կասկածանքով 7 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնել են Իսպանիայի ոստիկանությունից, փոխանցում է BBC-ն:

Փետրվարին իսպանացի քննիչներին էր դիմել  բրիտանական մի ընկերություն, որը մի քանի նկարների ծագումը ստուգելու խնդրանքով նամակ էր ստացել: Նամակին կից եղել էին գողացված կտավների լուսանկարները:

Նամակի շնորհիվ ոստիկանությունը կարողացել էր կալանավորել կասկածյալներին, որոնց թվում՝ մադրիդցի մի արտ դիլերի եւ նրա որդուն:

Գողերին հաջողվել էր նկարների սեփականատիրոջ տանն անջատել ազդանշանի համակարգը եւ տանել կտավները: