Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում հետի անսպասելի հեղեղման հետեւանքով 5 մարդ է զոհվել, 3-ն անհետ կորած է համարվում: Այս մասին հաղորդում է Սինխուա գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 28-ին, Ցզյանմեն քաաքի Ֆենխուանսյա զբոսաշրջային գոտու մոտակայքում, որտեղ զբոսաշրջիկները լաստանավ էին վարում:

Փրկարարներին հաջողվել է 6 մարդու փրկել: Որոնողական աշխատանքները շարունակվում են: