Աստանայում մայիսի 31-ին կայանալիք Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին կքննարկվի ԵՏՄ-ի եւ օտարերկրյա պետությունների հետ առեւտուրը: Այս մասին հայտնել են Ղազախստանի մամուլի ծառայությունից:

«Ենթադրվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն ԵՏՄ գործունեության ընթացիկ հարցերը եւ մի շարք արտասահմանյան երկրների հետ կառույցի առեւտրային համագործակցության զարգացման հարցերը»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Պլանավորվում է, որ նիստին կմասնակցեն Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի նախագահները: