Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովին պարգեւատրել է մաքսիմ գնդացրով, հայտնում է «Ուկրինֆորմը».
«Մենք շատ ունենք 1910 թվականի նմուշի նման գնդացիրներ, դեռեւս Առաջին համաշխարհայինի ժամանակներից: Եվ նրան եմ պարգեւատրել` Տուրչինովին, եւ ուրիշ ինչ-որ մեկին: Եվ կարծում եմ, որ դա լիովին վաստակած էր եւ ոչ մի կերպ չի խանգարում պետության շահերին: Դա իմ ուղղակի գործառույթն է եւ իմ իրավունքը, եւ ես դա օգտագործում եմ, այստեղ կասկածելի ոչինչ չկա», — ասել է Ավակովը:





























