ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում կքննարկի ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության կազմակերպման աշխատանքների ընթացքը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Հիշեցնեմ, որ նախագահը Պիտերում առանձին բանակցությունների ժամանակ այդ թեման քննարկելու է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ»,- լրագրողներին ասել է Ուշակովը:

Նա նշել է, որ ԵՏՄ-ն նախկինի պես նպատակ ունի զարգացնել փոխշահավետ երկխոսությունը Եվրամիության հետ:

«Կարծում ենք, որ եվրոպական եւ եվրասիական ինտեգրացիան կարող են համալրել միմյանց: Այդ քննարկումը կկայանա այս տարի ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ փոխհամագործակցությունը կարգավորելու մասին Ղազախստանի նախաձեռնության շրջանակներում»,- ասել է Ուշակովը: