Լեհական բանակի փոխգնդապետը ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի օգտին լրտեսության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Լեհաստանի ԶԼՄ-ներին: 

«Վարշավայի ռազմական դատարանը լեհական բանակի սպա Զբիգնեւ Յ-ին դատապարտել է վեց տարվա ազատազրկման Ռուսաստանի օգտին լրտեսության համար», — հայտնել է դատարանի ներկայացուցիչը: Նշվում է, որ դատավճիռը հրապարակվել է ապրիլի 26-ին սակայն դրա մասին չի հաղորդվել մեղադրյալի հետ պայմանավորվածության շնորհիվ, որը քննության հետ գործարքի է գնացել եւ խոստովանել է իր մեղքը:   

Գործի նյութերը գաղտնագրված են: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, դատապարտվածն իբր քննիչներին հայտնել է այն լեհ զինվորականների անունները, որոնք կարող էին հավաքագրվել: 

Զբիգնեւ Յ.-ն հինգ տարով կզրկվի քաղաքացիական իրավունքներից: Նրանից նաեւ 17 հազար զլոտի է առգրավվել (մոտ 4,3 հազար դոլար) եւ հեռախոսը, որոնք ենթադրյալ պարգեւն էին հակաօրինական գործունեության համար: 

Մայիսի 20-ին հայտնի է դարձել, որ ձերբակալվել է լեհական ռուսամետ «Սմենա» կուսակցության առաջնորդ Մատեուշ Պիսկորսկին: Նրան կասկածում են օտարերկրյա պետության օգտին լրտեսության մեջ:  «Լեհաստանի Ռադիոյի» տեղեկությունների համաձայն, խոսքը Չինաստանի մասինէ , միաժամանակ քննիչները հավատացնում են, թե Պիսկորսկին կապեր ունի Ռուսաստանի հետ: