Մավրիկիայում անհայտ անձինք գնդակոծել են Ֆրանսիայի դեսպանատունը եւ շենքի պատերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը սատարող գրառումներ կատարել: Այս մասին հայտարարել է Մավրիկիայի ոստիկանության կոմիսար Մարիո Նոբինը:

Ըստ ՏԱՍՍ-ի, կրակոցներ են հնչել նաեւ Սուրբ Գեորգ հյուրանոցի մոտ: Միջադեպերի հետեւանքով տուժածներ չկան:

Կոմիսարը նշել է, որ կղզու ռազմավարական նշանակության օբյեկտների մոտ անվտանգության միջոցառումները խստացվել են: