Եվրասիական տնտեսական  միությունում համագործակցությունը կախարդական միջոցներ չի տալիս, սակայն օգնում է հաղթահարել խնդրահարույց հարցերը: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իհարկե, ինտեգրացիոն միավորումները, առաջին հերթին՝ ԵՏՄ-ն, ոչ մի կախարդական  միջոց չունեն, սակայն անկասկած կօգնեն մեզ հաղթահարել ընթացիկ դժվարությունները: Ես դրանում չեմ կասկածում», - ասել է նա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ հանդիպման ժամանակ:

«Ղազախստանը մեզ համար ամենամոտ գործընկերն է եւ ամենահուսալի դաշնակիցը: Մենք շատ լավ տնտեսական հարաբերություններ ունենք»,- ասել է Պուտինը:

Աստանայում մայիսի 31-ին կկայանա Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստը նախագահների մակարդակով: