Առնվազն 17 մարդ զոհվել է եւ 19-ը` տուժել հնդկական Մահարաշտրա նահանգում սպառազինության պահեստում հրդեհի հետեւանքով, որը տեղի է ունեցել անցած գիշեր: Այդ մասին հայտնել  է India Today հեռուստաալիքը:

Տեղի բնակիչների վկայությամբ, կեսգիշերին իրենք պայթյունի ձայներ են լսել: 

Մոտակա տարածքներից մարդկանց տարհանում է իրականացվում, հայտնում է ՏԱՍՍ-ը: