ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները հաստատել են միության 2016-2017թթ. մակրոտնտեսական քաղաքականության ուղղությունները: Այս մասին Աստանայում Եվրասիական  բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտին ասել է ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը, փոխանցում է RIA Novosti-ն:

«Նիստի ժամանակ միության երկրների նախագահները հաստատել են անդամ երկրների 2016-2017թթ. մակրոտնտեսական քաղաքականության ուղղությունները: Փաստաթուղթը հակաճգնաժամային է, այն որոշում է առավել կարեւոր կարճաժամկետ եւ միջնաժամկետ խնդիրները, որոնք կանգնած են մեր երկրների տնտեսությունների առաջ»,- ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ մակրոտնտեսական քաղաքականության շրջանակներում աշխատանքի համակարգումը վերաբերում է 3 հիմնական բնագավառներին՝ գնաճին, բյուջեի պակասուրդին եւ պետական արտաքին պարտքին:

Նշենք, որ մայիսի 31-ին Աստանայում ընթանում է ԵՏՄ անդամ երկրների նախագահների՝ թվով 4-րդ հանդիպումը: