ԱՄՆ-ում շարունակվում են անհետ կորած օդաչուների որոնողական աշխատանքները, որոնցից մեկը 50-ամյա ամերիկահայ Էդմոն Ահարոնյանն է:

Շաբաթ՝ մայիսի 28-ին, երկու ամերիկացիները Վան Նայս օդանավակայանից թռիչք էին կատարել Կատալինա կղզու ուղղությամբ: Դրանից հետո նրանց մասին ոչինչ հայտնի չէ: Այս մասին գրում է losangeles.cbslocal.com-ը:

Ահարոնյանի հարազատների խոսքով, նա չի պատասխանում հեռախոսազանգերին, նաեւ տեղեկություններ չկան այն մասին, որ օգտվել է բանկային քարտից:

Էդմոն Ահարոնյանն ապահովագրական գործակալ է, մեկ տարի շարունակ օդաչուական դասընթացների է մասնակցում: Մայիսի 28-ին նրան ուղեկցել է հրահանգիչ Ջեյսոն Գլազիեն, որը նույնպես անհետ կորած է համարվում:

Հայտնի է նաեւ, որ օդանավակայանից մեկնելուց առաջ նրանք թռիչքի պլան չեն ներկայացրել: