ԱՄՆ պետքարտուղարությունն ահաբեկչությունների սպառնալիքի մասին նախազգուշացում է տարածել այն ամերիկացիների համար, որոնք մտադիր են այս ամառ Եվրոպա մեկնել:

Հաղորդագրության համաձայն, ամռան ամիսներին Եվրոպա այցելող զբոսաշրջիկները կարող են ահաբեկիչների թիրախում հայտնվել, որոնք հարձակումներ են ծրագրում հանրային վայրերում, հատկապես՝ խոշոր միջոցառումների ժամանակ:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, միջոցառումների թվում, որոնք կարող են ահաբեկիչների հարձակումների թիրախում լինել, պետքարտուղարությունը նշել է Ֆրանսիայում Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, ինչպես նաեւ Երիտասարդության համաշխարհային օրը, որի առիթով Կաթոլիկ եկեղեցին հանդիսություն է կազմակերպելու լեհական Կրակովում: