Ռուսաստանցի միլիարդատեր Միխայիլ Պրոխորովի ՕՆԷՔՍԻՄ ներդրումային ընկերությունն այլեւս բանակցություններ չի վարում ՌԲԿ մեդիահոլդինգի վաճառքի հարցով: Այս մասին հայտնում է RNS-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
«Բոլոր իրադարձություններից հետո ՌԲԿ-ում վաճառքի մասին բանակցությունները կորցնում են իրենց արդիականությունը գոնե հիմա»,- ասել է աղբյուրներից մեկը:
Պրոխորովի կառույցները պատրաստ էին վաճառել ՌԲԿ-ն ավելի քան 200 մլն դոլարով:
«Այդքան վճարել ցանկացողներ այս պահին չկան»,- նշել է աղբյուրներից մեկը:
Դրանց փոխանցմամբ՝ ՌԲԿ-ի ղեկավարությունը թեկնածուներ է փնտրում մեդիահոլդինգի գլխավոր խմբագրի եւ խմբագրության ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների համար:





























