Համացանցում ամուսնության օրիգինալ առաջարկի տեսանյութ է հայտնվել: Բիրքինբայն անունով երիտասարդը ամուսնության առաջարկը թաքցրել էր հենց «Սուպերմարիո» խաղի մեջ, հայտնում է BuzzFeed-ը:
Երիտասարդները նախկինում մտածել էին ամուսնության մասին եւ անգամ գնել էին մատանիներ, սակայն այդպես էլ չէին ամուսնացել: Եվ ահա մի օր աղջիկը որոշել էր «Սուպերմարիո» խաղալ եւ հայտնաբերել էր, որ խաղի մեջ արկղերը դասավորված են այնպես, որ դրանցով կազմվել է «Կամուսնանա՞ս ինձ հետ» արտահայտությունը:
Երբ աղջիկը շրջվել է եւ նայել իր ընկերոջը, տեսել է, որ նա ձեռքում պահել է տուփը, որի մեջ եղել է մատանին:




























