Լոս Անջելեսում հունիսին առաջին անգամ շների համար կինոփառատոն կկայանա, հայտնում է LA Mag-ը: Կցուցադրվի 90 րոպե տեւողությամբ 2 կարճամետրաժ ֆիլմ:
Նախկինում Dog Film Festival կազմակերպվել էր Նյու Յորքում, իսկ հունիսի 4-5-ը այն առաջին անգամ կկայանա Լոս Անջելեսում:
Միջոցառման հովանավորը Petco Foundation հիմնադրամն է: Տոմսերի վաճառքի 50 տոկոսը կբաժանվի կենդանիներին օգնող կազմակերպություններին, հայտնում է The Independent-ը:
Փառատոնին կցուցադրեն կոմեդիաներ, իրական դեպքերի վրա հիմնված ֆիլմեր եւ վավերագրական ֆիլմեր:




























