Խուբեյ նահանգի Ուխան քաղաքի չինացի պաշտոնյաների կանայք ֆորումի են հավաքվել, որպեսզի ընտանեկան հարցեր քննարկեն եւ արդյունքում Կոմունիստական կուսակցությանը   (ՉԿՀ) շնորհակալություն են հայտնել ամուսինների հավատարմության եւ ազնվության համար, հայտնում է    Lenta-ն` վկայակոչելով The South China Morning Post-ին:

Քննարկման թեման եղել է ընտանեկան ճիշտ մթնոլորտի ստեղծումը եւ համապատասխան ավանդույթների պահպանման միջոցները:  «Ես շնորհակալություն եմ հայտնում կուսակցության ղեկավարությանը կուսակցական կարգ ու կանոնի պահպանման խստության եւ ընդհանուր իրավիճակի բարելավման համար: Այժմ իմ ամուսինն ավելի շատ ժամանակ է անցկացնում տանը եւ շփվում է իր ընտանիքի անդամների հետ: Նրա աշխարհընկալումն էլ է բարելավվել», — ասել է Գաո Բոն` կուսակցական քաղաքային կոմիտեի պաշտոնյաներից մեկը: Նման հայտարարություններով են հանդես եկել նաեւ այլ մասնակիցներ:  

Նիստի ավարտին խոսք է վերցրել կարգ ու կանոնի վերահսկողության քաղաքային կոմիտեի պետի տեղակալ Լյու Զյուանբաոն: Նա կանանց կոչ է արել կուսակցական  կադրերին աջակցել  «ռազմաճակատի գծից անդին»:

«Դուք պետք է դրական թեմաներ քննարկեք եւ չզբաղվեք ձեզ ուրիշների հետ անտեղի համեմատելով: Պետք է հիշել. խստությունն օգնում է, ներողամտությունն այլասերում է: Մի կորցրեք քաղաքական իրազեկվածությունը եւ քաղաքապես գրագետ եղեք», — խորհուրդ է տվել նա կանանց: