Ոստիկանությունը յոթ սպանվածի մարմին է հայտնաբերել երկրի արեւմուտքում Գվադալահարա մեքսիկական քաղաքի արվարձաններում, հայտնում է «Ֆրանս Փրես» գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինները:
Ոստիկանության ներկայացուցիչ Միգել Մագանա Օրոսկոն հայտնել է, որ հրազենային վիրավորումով չորս մարդու մարմին է հայտնաբերվել Տոնալա շրջանում՝ կամուրջի տակ, եւս երկու զոհվածների էլ գտել են մեկ այլ արվարձանում:
Անցած շաբաթ ոստիկանությունը հայտնել էր, որ գտել է «Լոս Սետաս» մեքսիկական խոշորագույն թմրակարտելներից մեկի ենթադրյալ անդամներից հինգի ամդամահատված մարմինները Մեքսիկայի արեւելքում Վերակրուս նահանգի ճանապարհներից մեկին: Իշխանությունների տվյալներով մարմինների մոտ եղել են երկու երկտողեր «Խալիսկո Նոր սերունդ» կարտելի անունից, որը «Լոս Սետասի» մրցակիցն է համարվում թմրադեղերի մատակարարումների համար պայքարում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























