Էստոնիայում 47-ամյա Կայդո Մոզենը 5 տարի շարունակ ստրկուհի է պահել, հայտնում է Life-ը: Սկզբում նա 51-ամյա կնոջը փակել էր նկուղում, իսկ որոշ ժամանակ անց տեղափոխել չջեռուցվող մի սենյակ:
Ոստիկանության տեղեկություններով՝ տղամարդն ամեն կերպ ծաղրի է ենթարկել գերուհուն. կերակրել է սննդի մնացորդներով, մշտապես ծեծել է եւ խլել հաշմանդամության նպաստը: Տղամարդը նրան ստիպել է փայտ կտրել, աշխատել իր փաբում, հետեւել տնային տնտեսությանը: Ընդ որում, տղամարդու ծանոթներն ու ընկերները տեղյակ էին, թե ինչ է կատարվում:
Գերությունից ազատված կինը ոստիկաններին պատմել է, որ իր կենակցի մահից հետո ինքնակամ է տեղափոխվել Մոզենի մոտ ապրելու:
Հանցագործությունը բացահայտվել էր, երբ Մոզենին ձերբակալել էին այլ իրավախախտումների կասկածանքով: Դատարանը մարտին նրան դատապարտել էր 4.5 տարվա ազատազրկման եւ տուգանքների:





























