Ֆրանսիայի արեւմուտքում մոտ 120 հազար սպառող առանց էլեկտրաէներգիայի է մնացել, հայտնում է Ֆրանս Պրես գործակալությունը` վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ատլանտյան Լուար դեպարտամենտի պրեֆեկտուրայի տվյալներով, անջատում է գրանցվել Սեն Նազեր, Դոնժ եւ Գերանդ քաղաքներում, ընդ որում, անջատման պատճառն առայժմ չի հաղորդվում:
Գործակալության տեղեկատվության համաձայն, Սեն Նազերում, մասնավորապես, անվտանգության ապահովման նպատակով տարհանվել են մեկ սուպերմարկետում, ինչպես նաեւ այդ նավահանգստային քաղաքի նավաշինարաններում գտնվող մի նավում գտնվողները:
Միաժամանակ նախօրեին սկսվել էր ֆրանսիական 19 ԱԷԿ-ից 16-ի աշխատակիցների արհմիությունների գործադուլը, երբ Ֆրանսիայում ատոմային էներգետիկան արտադրում է էլեկտրաէներգիայի ծավալի մոտ 75 տոկոսը:




























