Այգեպանը Լատվիայի նախագահի նստավայրի դիմացի գազոնին կեռախաչ է նկարել` բույսերը կտրատելով: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է TV3-ը:
Ալիքի հաղորդագրության մեջ հավերժության նշանն անվանվում է «ինչ-որ կոմպոզիցիա, որը ստեղծել է այգեպանը»: Հետագայում խոտն ամբողջությամբ խուզվել է, իսկ հավերժության նշանն անհետացել է գազոնից, հինգշաբթի` հունիսի 2-ին հայտնում է Sputnik Latvija-ն:
Պարբերականը նաեւ մեջբերում է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Յանիս Սիկսնիսի հայտարարությունն այն մասին, որ նախագահի վարչակազմի աշխատակիցների համար սոցցանցերում տարածված լուսանկարն անակնկալ է եղել: Սիկսնիսը նշել է, որ «Պետական անշարժ գույք» ընկերությունը, որը զբաղվում է նստավայրը պահպանելով, պատրաստվում էր համապատասխան հարցմամբ դիմել ընկերությանը, որը պատասխանատու է գազոնի համար, հայտնում Lenta-ն:
«Դրված է այդ ընկերության հետ համագործակցությանը դադարեցնելու հնարավորության հարցը», — ընդգծել է Սիկսնիսը: «Պետական անշարժ գույքը» իր հերթին հայտնել է, որ ուսումնասիրում է այն հարցը, թե արդյոք այգեպանի գործողությունները խախտում են:




























