Փարիզում պատրաստվում են փակել մետրոպոլիտենը, ինչպես նաեւ Լուվրը, հայտնում է   Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

Նշվում է, որ դա կապված է Սենում ջրի մակարդակի բարձրացման հետ: 

 «Լիովին հավանական է, որ մենք ստիպված կլինենք փակել թանգարանները եւ օրվա երկրորդ կեսին կամավորների օգնությունը խնդրել», — ասել է թանգարանի աշխատակիցը: Ճշտվում է, որ մետրոն փակ կլինի տեղի ժամանակով   16.00-ին:

Ավելի վաղ Փարիզում տագնապ էր հայտարարվել հնարավոր ջրհեղեղի պատճառով, Սենը կարող է չորս օրվա չդադարող անձրեւներից հետո դուրս գալ ափերից: 

Նշվում է, որ 6 մետրի դեպքում Սենը կարող է ողողել RER-ի էլեկտրագնացքների մի մասը, որոնք անցնում են գետնի տակով: