Ճապոնացի լուսանկարիչը Twitter-ում «ծակ» կատվի լուսանկար է հրապարակել, որը համացանցի սենսացիան է դարձել՝ ձախ կողքին արտասովոր նշանի պատճառով: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Express-ը:
Անապատում արված լուսանկարում բիծը տպավորություն է ստեղծում, որ կատվի մարմինը ծակ է: Լուսանկարն արագորեն տարածվել է սոցցանցերում:
Ավելի վաղ ճապոնացին վայրի բնության լուսանկարներով գիրք է հրատարակել, իսկ հիմա կենդանիների է նկարում անապատում:




























