ՄԱԷ-ին պատկանող Etihad Airways ավիաընկերությունը վաճառքի է դրել աշխարհի ամենաթանկ տոմսը, հայտնում է Daily Mail-ը:
Հայտնում են, որ Airbus Ա380-800 օդանավով Լոնդոնից Մելբուրն թռիչքի համար տոմսի գնորդը պետք է 80.5 հազար դոլար վճարի:
Այդ գումարը վճարողին օդանավում կսպասի ննջարանով, հյուրասենյակով ու լոգասենյակով երեքսենյաականոց համար: Ուղեւորի տրամադրության տակ կլինի երկտեղանի մահճակալ, ինչը նորարարություն է առեւտրային ավիաընկերությունների համար, նաեւ երկու հեռուստացույց: Բացի դրանից նրան կսպասարկեն նրա անձնական խոհարարն ու մատուցողը:
DM -ը գրում է, որ ավիատոմսի արժեքի նախորդ ռեկորդը կազմել է 75.9 հազար դոլար՝ Նյու Յորքից Մումբաի թռնելու համար:





























