Փարիզը բացում է իր ռեստորանների դռներն այն փախստականների համար, որոնք խոհարարական արվեստի են տիրապետում, գրում է Gazeta-ն` վկայակոչելով The Independent-ին:
Ակցիայի շրջանակում, որի նպատակը փախստականների նկատմամբ եվրոպացիների վերաբերմունքի փոփոխությունն է, հաղորդվում է, որ փարիզյան տասը ռեստորան հունիսի 17-ից 21-ին աշխատանքում կներգրավեն միգրանտներին:
Ծրագրի մասնակիցներն արդեն հայտնի են: Նրանց թվում են փախստականներ Սիրիայից, Հնդկաստանից, Կոտ դ’Իվուարից, Չեչնիայից եւ Շրի Լանկայից:
Թերթը նշում է, որ ակցիան կընթանա ՄԱԿ-ի աջակցությամբ եւ նվիրված կլինի հունիսի 20-ին Փախստականների համաշխարհային օրվան:




























