Հունական ափամերձ պահպանության ծառայության աշխատակիցները Կրետե կղզուց 75 ծովային մղոն հեռավորությամբ խորտակվող նավից 340 միգրանտի են փրկել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Փրկարարական գործողությունն իրականացվել է Եգիպտոսի տարածքային ջրերում: Խորտակված նավում կարող էր մինչեւ 700 մարդ լինել, սակայն զոհերի թվի մասին տեղեկություններ դեռեւս չկան:

Փրկարարների փոխանցմամբ, նրանք ծով են դուրս եկել Աֆրիկայի ափերից:

Միայն վերջին օրերին ապօրինի Եվրամիության տարածք հասնելու փորձի ժամանակ Միջերկրական ծովում մի քանի հարյուր միգրանտ է զոհվել: