ԱՄՆ ցամաքային զորքերի հատուկ նշանակության ջոկատի տասնմեկ զինծառայողների հունիսի 3ա-ին տարհանել են բարձրության հիվանդության պատճառով, երբ նրանք բարձրանում էին Կոլորադոյում Ռոքի Մաունթինս լեռան գագաթ, հայտնում է CNN–ը

«Իսկական փրկարարական գործողություն էր: Մենք ոչ թե ուղղաթիռից նրանց համար ճոպաններ ենք գցել, այլ ստիպված ենք եղել անձամբ իջնել նրանց հետեւից»,- մեջբերում է հեռուստաընկերությունը Ռոքի Մաունթին ազգային պարկի ռեյնջեր Մարկ Փիթի խոսքը:

Բանակի հատուկ ջոկատայինները ուսումնական նպատակներով բարձրանում էին ավելի քան 4.3 կմ բարձրության Լոնգս Փիքի գագաթ: Պարկի աշխատակիցները մի քանի օր առաջ տեղեկություն են ստացել, որ բարձրանալու ընթացքում զինծառայողների ինքնազգացողությունը վատացել է, ու նրանց հավանաբար օգնություն պետք կլինի: Այդուհանդերձ, ջոկատի հրամանատարը որոշել է շարունակել վերելքը: «Լոնգս Փիքում հիմա ձմռան նման ցուրտ է»,- պարզաբանել է Փիթը

Ջոկատին փրկելու համար ուղղաթիռի անձնակազմը ստիպված է եղել յոթ թռիչք կատարել, որպեսզի լեռան գագաթից հանի բոլոր հատուկ ջոկատայիններին: