Ճապոնական Տակամացու քաղաքի բնակիչ 96-ամյա Սիգեմի Խիրատան Գինեսի ռեկորդների գրքում ճանաչվել է բարձրագույն ուսումնական հաստատության՝ աշխարհի ամենատարեց շրջանավարտը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»

 Խիրատան ծնվել է 1919-ին սեպտեմբերի 1-ին: 2005-ին, երբ ճապոնացին 85 տարեկան էր, նա որոշել է լրջորեն զբաղվել պոեզիայի ուսումնասիրությամբ ու ընդունվել է Կիոտոյի արվեստի ու դիզայնի համալսարան: Ուսումն ավարտելու համար Խիրատեից 11 տարի է պահանջվել:

«Ես երջանիկ եմ: Իմ տարիքում սովորելը միշտ էլ զվարճալի է»- մեջբերում է «Կիոդո» գործակալությունը շրջանավարտի խոսքը ռեկորդակրի վկայականի հանձնման արարողության ընթացքում , որը կայացել է ուրբաթ նրա հարազատ տանը:

«Իմ հաջորդ նպատակն է ապրել մինչեւ 100 տարի: Ու եթե ես լավ վիճակում լինեմ այդ ժամանակ , ես մտադիր եմ շարունակել ուսումը ու գիտական աստիճան ստանալ»,- հավելել է ծիծաղելով Խիրատան:

Ճապոնացին նշել է , որ իր լավ տրամադրության ու երկարակեցության գաղտնիքը իրեն շրջապատող մարդիկ են: Ճապոնացին երկու երեխա ունի , հինգ թոռ ու չորս ծոռ: