Սուինբերնի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները սուրճի մրուրը խառնում են ասֆալտին ավելի դիմացկուն ճանապարհային շինանյութ նստանալու համար: Այս մասին հայտնում է Kedem-ը:

Մասնագետները համալսարանական սրճարանից հավաքել են սուրճի մրուրը, 5 օր չորացրել  վառարանի մեջ 50 աստիճանի տակ, որից հետո զտել են եւ խառնել մետաղախարամի հետ: Հեղուկ ալկալիական լուծույթը ավելացնելով բոլոր բաղադրիչներին՝ փորձագետները մամլել են ստացված խառնուրդը: Փորձարկումների ընթացքում պարզվել է, որ սրճային բլոկերը բավական ամուր են որպես ասֆալտի մակերեսի տակ բնահողային հումք օգտագործելու համար: Քանի որ մեկ սրճարանից շաբաթական միջինում 150 կգ սուրճի մրուր է ստացվում, սուրճի նստվածքը կարող է օգնել տարեկան 5 կմ ճանապարհ կառուցել, պնդում են գիտնականները: