Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հատուկ motu proprio ( սիրող մայր) ռեսքրիփթ է ստորագրել, որով խստացնում է է հոգեւորականների շրջանում մանկապղծության դեպքերի մասին իմացող բայց լռող եպիսկոպոսների կարգալուծության նորմերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Շաբաթ Վատիկանի ռադիոն հայտնել է , որ իր ռեսքրիփթով Հռոմի պապն ուժեղացնում է Եկեղեցու պարտավորությունները , որոնք ուղղված են երեխաների պաշտպանությանը:
Il Messaggero թերթն այս կապակցությամբ նշում է, որ Ֆրանցիսկոսի ստորագրած motu proprio –ն արմատապես չի փոխում Կանոնական օրենսգրքի 193-րդ կանոնը , որը նախատեսում է եպիսկոպոսներին կարգալույծ անելու հնարավորություն, պարզապես ավելի հեշտացնում ու արագացնում է այդ ընթացակարգը:
Եվ այսպես , 2016-ից սկսած , յուրաքանչյուր եպիսկոպոս, կարդինալ կամ այլ բարձրաստիճան հոգեւորական կամ ինքն է հրաժարական տալու կամ էլ անհապաղ հեռացվելու է իր պարտականությունների կատարումից , եթե նա «սիրող մոր նման» չի պաշտպանում, չի պահպանում երեխաներին ու դեռահասներին մանկապիղծ հոգեւորականներից , շեշտում է պարբերականը:
Հինգ գլխից բաղկացած փաստաթղթում Ֆրանցիսկոս պապը սահմանում է, որ եպիսկոպոսին անհապաղ հեռացնելու «լուրջ հիմքերից» է նրա անգործությունը՝ այդ թվում նրա թեմում հոգեւորականների կողմից «երեխաների, ինչպես նաեւ չափահասների խոցելի խմբերի» նկատմամբ սեռական բռնության մասին բողոքներին արձագանքելու հարցում:



























