The Mirror բրիտանական պարբերականը անանուն առցանց հարցում է անցկացրել հյուրանոցների աշխատակիցների շրջանում: Հյուրանոցների աշխատակիցները պատմել են, թե ինչպես են նրանք ծաղրում այցելուներին, եթե նրանք իրենց սխալ են պահում:
Առաջին. այցելուներին կարող են սառեցնել: «Ես աշխատում եմ հյուրանոցում եւ դիտավորյալ ընդունարանում ջերմաստիճանն իջեցնում եմ, որպեսզի այստեղ հնարավորինս քիչ հիմարներ շրջեն»,- ասել է աշխատակցուհիներից մեկը:
Երկրորդ. այցելուների ուտելիքների վրայից կարող են «թռցնել»: «Մենք երբեք մեզ հետ ուտելիք չենք բերում կամ գնում: Մենք ուղղակի սենյակներ ուտելիք մատուցելիս վրայից ուտում ենք»,- ասել է մեկ ուրիշը:
Երրորդ. այցելուներին կարող են ուղղակի ծաղրել: «Երբ հյուրերն ինձ զայրացնում են, ես ապաակտիվացնում եմ նրանց էլեկտրոնային բանալիները ուղղակի վրեժ լուծելու համար»,- ասել է աշխատակիցներից մեկը:
Ձեզ պարզապես կարող են ասել, որ բոլոր համարները զբաղված են, եթե աշխատակիցն ուղղակի ալարում է ձեզ գրանցել:
Ձեզ կարող են հետեւել: «Չեք պատկերացնի, թե որքան շատ են ամուսնացածները, որոնք գործուղումների ժամանակ սեքսով են զբաղվում իրենց գործընկերների հետ: Դա ավելի հաճախ է պատահում, քան դուք կարող եք պատկերացնել»,- ասել են հարցվածները:
Սակայն մարդկային ոչ մի բան օտար չէ հյուրանոցների աշխատակիցներին: «Ես աշխատում եմ հյուրանոցում, եւ եթե հայտնվում է մեկը, որը չի կարող իրեն թույլ տալ սենյակ պատվիրել, ես նրան անվճար եմ գրանցում»,- ասել է հյուրանոցներից մեկի աշխատակիցը:




























