Նոր տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե ով եւ երբ է առաջին անգամ կրակ ստացել: Այդ պատվին են արժանացել մոտ 800 000 տարի առաջ ապրած մարդիկ այն վայրում, որն հիմա կոչվում է հարավարեւելյան Իսպանիա, փոխանցում է Planet-today-ը:

Քարանձավներից մեկում գտած ապացույցները Եվրոպայում կրակի հայտնաբերման ամենահին պատմական փաստն են: Դրանք նաեւ հաստատում են այն տեսությունը, որ մարդկային ցեղի ներկայացուցիչները կրակը ստացել են առնվազն 1 մլն տարի առաջ: Կրակի հայտնաբերումը սկսվել է Աֆրիկայում, իսկ հետո այն շարժվել է հյուսիս՝ Մերձավոր Արեւելք եւ Եվրոպա:

Եթե Իսպանիայի համար ժամանակահատվածը ճիշտ է նշված, ապա դա կհամալրի այն վայրերի շարքը, որոնցում դեռ քարի դարում կրակ էին ստացել:  2011-ից տեղի քարանձավներից մեկում ընթացող պեղումների շնորհիվ հայտնաբերվել է ավելի քան 165 քար, որոնք ժամանակին տաքացրել էին, ինչպես նաեւ կենդանական ոսկորների մնացորդներ, որոնք ածխացած են եղել: Քիմիական անալիզները ցույց են տվել, որ  դրանք 400-600 աստիճան Ցելսիուս ջերմային մշակման են ենթարկվել:

Գիտնականները կասկածում են, որ թփի հրդեհի կայծերը կարող էին քարանձավում 5-7-մետրանոց խարույկ վառել:

Կենդանիների մնացորդները, որոնք գտել են քարե գտածոներից հետ, նույնպես վկայում են այն մասին, որ կրակը ստացել էին արդեն շատ վաղուց:  Սակայն եթե անգամ թիվը սխալ է նշված, եւ այն մոտավորապես 600 000 է, ամեն դեպքում դա կրակի գյուտի մեզ հայտնի ամենահին օրինակն է: