Հովհաննես Այվազովսկու «Օսմանական սրճարանը լուսնի լույսի տակ» կտավը Լոնդոնում Christie`s-ի աճուրդին վաճառվել է 194,5 հազար ֆունտ ստեռլինգով, նկարչի երկու այլ խոշոր աշխատանք վաճառվել է 158,5 հազար եւ 110,5 հազար գնով, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է աճուրդի տան ներկայացուցիչը:
«Օսմանյան սրճարանը լուսնի լույսի տակ» կտավի նախնական գինը կազմում էր 200-300 հազար ֆունտ սթեռլինգ:
«Ռուսական գեղանկարչության վաճառքի առաջին նիստի արդյունքում ձեռք է բերվել 1,9 մլն ֆունտ սթեռլինգ արդյունքը: Ամենաթանկարժեք նմուշը դարձել է Հովհաննես Այվազովսկու «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի տակ» նմուշը, որը աճուրդին վաճառվել է 194,5 հազար ֆունտ սթեռլինգ գումարով: Վաճառվել է նաեւ Այվազովսկու վրձնին պատկանող երկու կտավ` «Նավաբեկություն»-ը` 158,5 հազարով եւ «Սալլահադդինի ամրոցի տեսարանը Նեղոսի ափերից»` 110,5 հազար ֆունտ սթեռլինգով», — ասել է աճուրդի տան ներկայացուցիչը:
Լեւ Բակստի վրձնին պատկանող երկու էսքիզ` «Քնած գեղեցկուհին» բալետի համար` «Գայլը» եւ «Արքայազն Շարմանը պալատում» վաճառվել են համապատասխանաբար 92,5 հազար եւ 37,5 հազար գնով:
«Սկզբնական գնահատականը զգալիորեն գերազանցել է երկու նմուշ` Կոնստանտին Սոմովի աշխատանքը` «Ծիածանով բնապատկեր», որը վաճառվել է 84,1 հազար ֆունտ սթեռլինգով 15-25 հազար ֆունտ սթեռլինգ գնահատականի պարագայում եւ առք ու վաճառքի շապիկի վրա պատկերված նմուշը` Ալեքսանդր Բենուայի ջրաներկը` «Վերսալ. Թագավորը զբոսնում էր ցանկացած եղանակի», որը վաճառվել է 140,5 հազար ֆունտ սթեռլինգով` տասն անգամ գերազանցելով գնահատականը», — հայտնել է գործակալության զրուցակցուհին:




























