Առանձնատունը որը պատկանում է Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆներուին, գուցե կվաճառվի, գրում է Wall Street Journal պարբերականը:
Playboy Enterprises ընկերությունը, որը Լոս Անջելեսում հանրահայտ առանձնատան սեփականատերն է, ծրագրել է դրա դիմաց առնվազն 200 միլիոն դոլար ստանալ: Առանձնատան գնորդը կարող է դառնալ 32-ամյա Դարեն Մետրոպուլոսը, որը մինչ այդ արդեն Հեֆներից գնել էր անշարժ գույք, սակայն պոտենցիալ գնորդը դեռ չի ասել հավանական գործարքի գումարը:
Առանձնատան գնորդը ստիպված է եւս մեկ պայման պահպանել. Հյու Հեֆները՝ ամսագրի ու ընկերության հիմնադիրը, իրավունք ունի մինչեւ իր մահն ապրել այդ առանձնատանը:
Playboy ամսագիրը աշխարհի ամենահայտնի ապրանքանիշերից մեկն է: Պարբերականի առաջին համարը թողարկվել է 1953-ի դեկտեմբերին 51 հազարանոց տպաքանակով: Հիմա Playboy–ը թողարկվում է ամբողջ աշխարհում տարբեր լեզուներով: Ամսագրի ռուսական տարբերակը թողարկվում է 1995-ից:




























