ԱՊՀ կառավարությունների ղեկավարները նիստի արդյունքներով ստորագրել են փաստաթղթերի փաթեթ տնտեսության, զինված ուժերի ու հումանիտար ոլորտներում համագործակցության մասին: Ընդամենը 21 փաստաթուղթ:

Մասնավորապես պատվիրակությունների ղեկավարները ստորագրել են ազատ առեւտրի գոտու մասին 2011 թ. հոկտեմբերի 18-ին անդամ պետությունների միջեւ կնքված պայմանագրի արձանագրության տակ՝ պետգնումների կանոնակարգման կանոնների ու կարգավորման մասին, նաեւ հաստատել ագրոկենսաբազմազանության պահպանման մասին  հռչակագիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Բացի դրանից, որոշում է կայացվել ռազմական մետրոլոգիայի ու Զինված ուժերի մետրոլոգիական ապահովման խնդիրների հետազոտության ոլորտում կազմակերպություն ստեղծելու մասին: Եվս մեկ որոշում էլ վերաբերում է ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպությանը, որը կզբաղվի Զինված ուժերի համար ականազերծման ոլորտում նախապատրաստական աշխատանքներով:

Կողմերը նաեւ ստորագրել են համաձայնագրեր էլեկտրոէներգիայի օբյեկտներում վթարների մասին տեղեկություններ փոխանակելու մասին ու ռաադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության մասին: 

Մի շարք ստորագրված փաստաթղթեր վերաբերում են առողջապահության ոլորտին: Մասնավորապես խորհրդի արդյունքներով, ընդունվել է որոշում՝ ուռուցքաբանական հիվանդություններին դեմ պայքարի ոլորտում համագործակցության հայեցակարգի ու շաքարային դիաբետի բուժման ու կանխարգելմանն ուղղված 2016-2020թթ համագործակցության ծրագրի մասին:

ԱՊՀ կառավարությունների խորհուրդը նաեւ հաստատել է ԱՊՀ անդամ պետությունների բնակչության առողջությունը ռազմավարությունը

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի եւս մեկ որոշում էլ վերաբերում է մինչեւ 2020 թ. նորարական համագործակցության միջպետական ծրագրին:

Բացի դրանից կողմերը ստորագրել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են ԱՊՀ մասնակից պետություններում 2020 թ. բնակչության մարդահամար անցկացնելուն, երիտասարդների հետ աշխատանքին ու երիտասարդական ձեռներեցության զարգացմանը: