Ստամբուլում ոստիկանները ձերբակալել են Մուամար Քադաֆիի պալատից թալանված գերթանկարժեք սուրը վաճառել ցանկացող անձանց։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը տեղեկությունէ  ստացել, որ Ա.Ա. անունով թուրք գործարարը ցանկանում է Սաուդիան Արաբիայից ժամանած գործարարներին 10 մլն դոլարով վաճառել Քադաֆիի պալատից թալանված փղոսկրից ու թանկարժեք քարերից պատրաստված սուրը։

Ոստիկանությունը սկսել է հետեւել Քադաֆիի սուրը վաճառել ցանկացող գործարարի մեքենան եւ սաուդցի գործարարների հետ հանդիպման մեկնելու ժամանակ ճանապարհին կանգնեցրել են մեքենան ու բեռնախցիկից հանել Քադաֆիի գերթանկարժեք սուրը։