Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում տղամարդը փորձել է դատարանի միջոցով նախկին ընկերուհուց 40 հազար ռուբլի ստանալ, որը նա ծախսել է 4 տարվա ընթացքում ժամադրությունների ժամանակ: Այս մասին գրում է FlashSiberia-ն:

Նշվում է, որ նա հաշվել է բոլոր ծախսերն ու նույնիսկ կտրոններ կցել հայցին: Տղամարդը հայտարարել է, որ չորս տարվա ընթացքում աղջիկն «անհիմն կերպով հարստացել է»:

Դատարանը հրաժարվել է բավարարել նրա հայցը: