Սիրիայում ռուսական «Սու–24»–ը խոցելուց հետո Թուրքիայի դեմ ՌԴ–ի իրականացրած պատժամիջոցների պատճառով Անթալիայի երբեմնի մարդաշատ լողափերը ներկայում ուրվականների լողափեր են հիշեցնում։ Նման կարծիք է գրել թուրքական Cumhuriyet պարբերականը։

Պարբերականը նշել է, թե Թուրքիայի տուրիզմի ամենահայտնի հանգստավայր համարվող Անթալիայի լողափերը լքված լողափերի տպավորություն են թողնում։ «Եթե նախորդ տարիներին այս ժամանակահատվածում Անթալիայի լողափերը արդեն աշխույժ ու հանգստացողներով լցված էին, սակայն ներկայում լողափերում լռություն ու դատարկություն է տիրում»,–գրել է Cumhurıyet պարբերականը՝ շեշտելով, թե Սիրիայում ռուսական «Սու–24»–ը խոցելուց հետո Թուրքիայի դեմ ՌԴ–ի իրականացրած պատժամիջոցների պատճառով Անթալիայի երբեմնի մարդաշատ լողափերը ներկայում ուրվականների լողափեր են հիշեցնում։