ՌԴ Օմսկ քաղաքում 23-ամյա տղան մահացել է՝ երկաթուղային ցիստեռնի վրա սելֆի անելիս, հայտնում է FlashSiberia–ն՝ վկայակոչելով քաղաքի իրավապահ մարմիններին։

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 13-ի գիշերը։ Երիտասարդը բարձրացրել էր ցիստեռնի վրա, որպեսզի լուսանկարվի։ «Նա վնասել էր 3.8 հազար վոլտ լարումով հոսանքի լարը։ Ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է»,– հայտնել են իրավապահ մարմինները։

Փաստի կապակցությամբ ստուգումներ են ընթանում։