Այս տարվա աշնան սկզբին Բիշքեկում ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդին ակնկալվում է Համագործակցության արդյունավետության բարձրացման ծրագրի ընդունում, չորեքշաբթի ԱՊՀ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այս տարվա կենտրոնական իրադարձությունը կդառնա սեպտեմբերին Բիշքեկում ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական նիստը, ակնկալվում է, որ դրա հիմնական արդյունքը կլինի Համագործակցության արդյունավետության բարձրացման գործողությունների ծրագրի ընդունումը», — ասել է Լեբեդեւը:
Նրա խոսքով, ԱՊՀ-ն մնում է նախկին ԽՍՀՄ-ի շատ պետությունների համագործակցության ակտիվ մասնակից: «Դա են հաստատում վարչապետների անցած նիստերի արդյունքները», — ընդգծել է Լեբեդեւը:
Այս տարի ԱՊՀ-ի 25 տարին է լրանում: Համագործակցության հիմնական աշխատանքային մարմիններն են պետությունների ղեկավարների խորհուրդը, կառավարությունների ղեկավարների խորհուրդը, արտգործնախարարների խորհուրդը, պաշտպանության նախարարների խորհուրդը, տնտեսական խորհուրդը:
Հաղորդվել է, որ չորեքշաբթի Մոսկվայում ընթացել է ԱՊՀ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հոբելյանական` 70-րդ նիստը: Դրան մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ռազմական գերատեսչությունների պատվիրակությունները, ինչպես նաեւ ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի եւ ԱՊՀ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի ներկայացուցիչները:




























