Երեւանի Հաղթանակի կամրջից այսօր` հունիսի 15-ին նետվելու փորձ կատարած քաղաքացին Եղվարդ քաղաքից է, 30 տարեկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից:

Տղամարդը ոստիկաններին ասել է, որ անձնական խնդիրների պատճառով է դիմել նման քայլի:

Հիշեցնենք, որ քաղաքացին անցել էր կամրջի արգելապատնեշը եւ ասել, որ ուզում է ինքնասպան լինել: Նրան փրկարարները համոզել էին չդիմել այդ քայլին: Որոշ ժամանակ անց նա նստել էր «Շտապօգնության» մեքենան ու հեռացել: