Յոթերորդ գումարման Պետդումայի պատգամավորների՝ սեպտեմբերի 18-ին ծրագրված ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է Ռուսաստանում:

Ռուսաստանում նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Պետդումայի պատգամավորների ընտրությունների նշանակման մասին, փաստաթուղթը հրապարակվել է pravo.gov.ru պորտալում: Օրենքի համաձայն՝ ընտրությունների նշանակման մասին որոշումը ընդունվում է քվեարկությունից ոչ շուտ քան 110 օր առաջ ու ոչ ուշ քան 90 օր առաջ:

Նախագահական հրամանը լրատվամիջոցներում հրապարակվելուց հետո ընտրարշավը համարվում է պաշտոնապես մեկնարկած:

Հենց այդ օրվանից են սկսում հաշվել ընտրարշավի մի շարք կարեւոր փուլերը: Մասնավորապես 25 օրվա ընթացքում կուսակցությունները պետք է նախընտրական համագումարներ անցկացնեն ու հաստատեն թեկնածուների ցուցակները ու թեկնածուների բախշումը ըստ միամանդատ օկրուգների: «Թեկնածուների ցուցակները համարվում են առաջադրված կուսակցական համագումարում հաստատվելու պահից, իսկ միամանդատ թեկնածուինը՝ ընտրական հանձնաժողով գալու պահից», - ասել է ԿԸՀ քարտուղար Մայա Գրիշինան:

Այդ ժամանակվանից սկսած՝ կուսակցությունների ու թեկնածուների համար սկսվում է նախընտրական քարոզչությունը: Նրանք կարող են հրապարակային միջոցառումներ անցկացնել, մամուլի ասուլիսներ, կլոր սեղաններ, փողոցներում թռուցիկներ բաժանել, պաստառներ տեղադրել: Քվեարկությունից 28 օր առաջվանից թույլատրվում է քարոզչությունը լրատվամիջոցներում: Պետական լրատվամիջոցները պարտավոր են կուսակցություններին ու թեկնածուներին անվճար տրամադրել հավասար տպագիր մակերես ու եթերային ժամանակ: