Թուրքիայի Կայսերի նահանգի Փընարբաշըի շրջանի գյուղերից մեկում մզկիթի իմամը հրաժարվել է մահացած Դուրմուշ Չավուշի թաղման արարողությունն իրականացնել միայն այն պատճառաբանությամբ, որ հանգուցյալը կոմունիստ է եղել։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Կայսերի նահանգի Քուրթթեփե գյուղում իմամը հրաժարվել է հուղարկավորել հանգուցյալ կոմունիստին, ինչից հետո հանգուցյալի ազգականները փորձել են ծեծել իմամին, ով արագ հեռացել է գյուղից։ Իմամը պնդել է, թե ինքը աղոթք չի կարդա կոմունիստի համար։
Գյուղ եկած ոստիկանները հարեւան գյուղի իմամին են հրավիրել իրականացնելու հանգուցյալի հուղարկավորությունը։





























